Մամուլ 3 տարի առաջ - 08:14 13-05-2023

Ինչով է զբաղված ՔԿ ծառայության պետը. աշխատակիցները գործարքի մեջ են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ուշագրավ իրավիճակ է քրեակատարողական հիմնարկներում։ Խնդիրը հասել է այնտեղ, որ ՔԿՀ աշխատակիցներն են դատապարտյալների հետ գործարքի գնում ու կլորիկ գումար «մեջ-մեջ» անում։ Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ինչով է զբաղված ՔԿ ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը, երբ, իր ղեկավարած կառույցում, իր աշխատակիցները գործարքի մեջ են մտել դատապարտյալների ու նրանց հարազատների հետ։

Նշենք, որ երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ՝ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Հ. Խ.-ն եւ Ա. Գ.-ն, ի պաշտոնե լիազորված լինելով ապահովել քրեակատարողական հիմնարկում ներքին ծառայության եւ անվտանգության պահպանման կարգը, նախնական համաձայնությամբ, ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ հիշյալ ՔԿՀ բջջային հեռախոսներ փոխանցելու համար, նույն հիմնարկի դատապարտյալներից պարբերաբար ստացել են շուրջ 2.827.800 ՀՀ դրամ կաշառք։ Նշենք՝ այս բացահայտումները արվել են հենց Ատոմյանի ղեկավարման օրոք»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում