Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 09:03 04-10-2023

Ինչով են զբաղված ՔՊ-ականներն ԱԺ-ում. տհաճ միջադեպ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ տհաճ միջադեպ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովում: Երբ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթով կշտամբեց ՔՊ-ական պատգամավորներին, որոնք լայն ժպիտներով էին ԱԺ նիստերի ողջ ընթացքում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վիրավորեց նրան՝ ասելով, թե սեփական փորձով էր կիսվում:

Ի պատասխան՝ Աննա Մկրտչյանն ասաց. «Այ տխմա՛ր, ձայնդ կտրի՛ր»: ԱԺ նախագահը շարունակեց. «Այ չինական.. Անդաստիարակ երեւույթ ես էլի.. Ամեն մեկին բերել շպրտել են ստեղ»: Աննա Մկրտչյանն էլ ասաց. «Քեզ են շպրտել…»: Այս վիրավորանքներով լեցուն բանավեճին խառնվեց Ալեն Սիմոնյանի նախկին, շատ հարցերում նաեւ ներկա օգնական-պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ առաջարկելով անվտանգության աշխատակիցներին ներս հրավիրել: «Որ գրկի». սեքսիստական պատասխանով ավարտեց իր խոսքը ԱԺ նախագահը:

Հիրավի, «կարեւոր» բանավեճ էր խորհրդարանական մեր երկրում՝ Հայաստանի ու արցախահայության այսօրվա մարտահրավերներին «համահունչ»: ՔՊ-ականները չեն գիտակցում իրենց պատասխանատվության չափաբաժինը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը