Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:37 01-07-2023

Ինչով է զբաղված ՊՎԾ-ն. ուր են գնում բյուջեի գումարները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

« 31 ուսումնասիրություն եւ 201 մշտադիտարկում կատարած ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ 2022 թվականի պետական բյուջեով իրականացվող երեք միջոցառումների ծախսերը կազմել են 774 մլն դրամ։ Իսկ որքանո՞վ է արդարացված այս կառույցի գոյությունն ընդհանրապես:

Օրինակ՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովում» միջոցառման գծով պետական բյուջեից տրվել է 752 մլն դրամ։ «Պետական վերահսկողական ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման գծով ծառայությանը հատկացվել է 16 մլն դրամ, ծախսը կազմել է 15,7 մլն դրամ, ապահովվել է 97,8 տոկոս կատարողական, ընդ որում՝ 2022 թվականին ՊՎԾ-ն հիմնականում ուսումնասիրություններ ու մշտադիտարկումներ է իրականացրել։

Իսկ թե դրանք ինչ արդյունք են տվել, որքանով են բարձրացրել պետական կառավարման արդյունավետությունը, դժվար է ասել»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը