Ովքե՞ր են Մոսկվայում մասնակցել Հաղթանակի շքերթին, ե՞րբ է առաջացել օտարերկրյա ղեկավարներին հրավիրելու ավանդույթը
copy image url

Ովքե՞ր են Մոսկվայում մասնակցել Հաղթանակի շքերթին, ե՞րբ է առաջացել օտարերկրյա ղեկավարներին հրավիրելու ավանդույթը

Արտաքին 1 տարի առաջ - 20:00 09-05-2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերով մեկնել էր Մոսկվա՝ Հայրենական պատերազմի հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու համար։ Բացի Հայաստանի վարչապետից շքերթին մասնակցել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։

Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետին Մոսկվայի Վնուկովո-2 օդանավակայանում դիմավորել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: Վերջինս դիմավորել է նաև Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին դիմավորել է Ռուսաստանի փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։

Դեռևս ապրիլի վերջին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ 2023 թվականին Հաղթանակի օրվա շքերթի համար համաշխարհային առաջնորդներին հատուկ հրավերներ չեն ուղարկվել, քանի որ այս տարի տարեդարձը հոբելյանական չէ։ Մայիսի 8-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է ԱՊՀ անդամ բոլոր երկրների ղեկավարներին՝ բացառությամբ Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի։ Չնայած Պուտինը անձամբ չի դիմել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, այնուամենայնիվ նա շնորհավորել է այս երկրների ժողովուրդներին։ Ռուսաստանի նախագահը միևնույն ժամանակ շնորհավորել էր Վրաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքի մաս կազմող, սակայն 2008-ից Թբիլիսիի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսեթիայի առաջնորդներ Ասլան Բժանիային և Անատոլի Բիբիլովին։

Հատկանշական է, որ նախորդ տարի Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթին օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցել, իսկ 2021 թվականին մասնակցել է միայն Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթը կորոնավիրուսային համավարակի պատճառով 2020 թվականին մայիսի 9-ին չկայացավ և տեղափոխվեց հունիսի 24-ին։ Շքերթին մասնակցելու նպատակով Մոսկվա էին ժամանել Բելառուսի, Ուզբեկստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Սերբիայի ղեկավարները։ Շքերթին մասնակցելու հրավեր էին ստացել նաև Հայաստանի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Խորվաթիայի, Չեխիայի ղեկավարները, սակայն վերջիններս տարբեր պատճառներով չէին մեկնել Ռուսաստան։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ նամակով դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երախտագիտություն հայտնել հրավերի համար, և ափսոսանք հայտնել, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված չի կարող մեկնել Ռուսաստան։

Նկատենք, որ համաշխարհային առաջնորդներին Հաղթանակի շքերթին հրավիրելու ավանդույթը ի հայտ է եկել դեռևս 1995 թվականին, երբ տոնվում էր մեծ հաղթանակի 50-ամյակը։ Ռուսաստանում Հաղթանակի զորահանդեսին ամենամեծ թվով օտարերկրյա ղեկավարներ մասնակցել են 2005 թվականին։ Այդ ժամանակ Ռուսաստանի մայրաքաղաք էին ժամանել Ավստրալիայի, Գերմանիայի, Հունաստանի, Դանիայի, Իսրայելի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Չինաստանի, Լատվիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Հարավային Կորեայի և այլոց առաջին դեմքերը։ Ընդհանուր առմամբ 18 տարի առաջ Մոսկվա էին այցելել 38 պետությունների նախագահներ և վարչապետներ։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC