Արտաքին 3 տարի առաջ - 19:00 09-05-2023

Կիևը Հաղթանակի շքերթին մասնակցությունը «անբարոյական» և «ոչ բարեկամական» արարք է որակել

Պաշտոնական Կիևը Մոսկվայում անցկացված Հաղթանակի շքերթին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը «անբարոյական» և «ոչ բարեկամական» արարք է համարում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։

Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական հանցագործ է»՝ հիշեցնելով, որ Միջազգային քրեական դատարանը ձերբակալման միջազգային օրդեր է տվել։ Կիևը նշել է, որ Պուտինն արդարացրել է ուկրաինացիների սպանությունը, ուկրաինական քաղաքների և գյուղերի ավերումը, ուկրաինացի երեխաների առևանգումը, ինչպես նաև Ուկրաինայի օկուպացված տարածքների բնակիչների նկատմամբ կատարված բռնաճնշումները։

Բացի այդ նախարարությունը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ շքերթի նախորդ գիշերը Ռուսաստանը 25 թևավոր հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, այդ թվում՝ 15-ը՝ Կիևի ուղղությամբ՝ «ուկրաինական տարածքին ավելի շատ մահեր և ավերածություններ պատճառելու համար»։ Կիևը նաև պնդել է, որ Մոսկվայում հանդիպման մասնակիցներին ցուցադրվել է ռուսական զինտեխնիկա, որն արդեն տասներորդ տարին է, ինչ մասնակցում է Ուկրաինայի դեմ իրականացվող ագրեսիվ պատերազմին։

Ուկրաինական կողմն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երկրների ղեկավարների մասնակցությունը համարում է «անբարոյական և ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ, անտեսման դրսևորում ուկրաինացի ժողովրդի նկատմամբ, որը պայքարում է իր գոյատևման և ազատության համար»։

«Կենտրոնական Ասիայի և Կովկասի ժողովուրդներն անգնահատելի ներդրում են ունեցել 78 տարի առաջ նացիզմի դեմ տարած հաղթանակում: Նրանք արժանի չեն Կրեմլի կողմից օգտագործվելու ճակատագրին՝ մասնակցելու կեղծ գործողությանը, որը որևէ կապ չունի նացիզմի դեմ հաղթանակածների սխրանքի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը