Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:43 09-05-2023

Եթե Փաշինյանն ու Ալիևը հանդիպեն, կնշանակի, որ Վաշինգտոնում ինչ-որ համաձայնություն է եղել

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթվա վերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այդ հանդիպումը դեռ հստակեցված չի, լուրերը հաստատված չեն։

«Եթե Բրյուսելում լինի Փաշինյան-Ալիև հանդիպումը, դա նշանակում է՝ Վաշինգտոնում ԱԳՆ-ները ինչ-որ հարցերի շուրջ համաձայնության են եկել և ստեղծվել է էնպիսի օրակարգ, որի մասին անհրաժեշտություն կա խոսելու երկրների ղեկավարների մակարդակով, դա իր հերթին կնշանակի, որ վաշինգտոնյան հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ հերթական ստերն են տարածվել, իբրև թե հակասություններ կային, չեն կարողանում համաձայնել, եթե չեն կարողանում համաձայնել, բնականաբար, երկրների ղեկավարների մակարդակով նման հանդիպում չպետք է լինի։ Եթե հանդիպումը կայացավ, դա նշանակում է, որ Վաշինգտոնում նորից ինչ-որ բաներ են պայմանավորվել»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հարցին, թե որն է պատճառը, որ այդ հանդիպումների մասին լուրերին պաշտոնական Երևանը արձագանք չի տալիս՝ քաղաքագետն ասաց. «Հայկական կողմի մարտավարությունը մեկն է՝ խաբել ժողոովրդին, ինչ-որ բաներ գաղտնի պայմանավորվեն, հետո տարբեր ճանապարհներով այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու հնարավորություն տալ Ադրբեջանին և վերջում դա մեզ ներկայացնել որպես Ռուսաստանի, Արևմուտքի անգործություն և այլն»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ