Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 23:37 08-05-2023

Վաշինգտոնը ողջունել է Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը

Միացյալ նահանգների Պետդեպարտամենտը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետական քարտուղարության թվիթերյան գրառումից։

Պետքարտուղարության գրառման մեջ նշված է․ որ «սա կարևոր հնարավորություն է զարգացնելու առաջընթացը» Վաշինգտոնի բանակցություններից հետո։

Երևանն ու Բաքուն դեռ պաշտոնապես չեն հաստատել հանդիպման մասին լուրի իսկությունը:

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն այս շաբաթավերջին կվերսկսեն «խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում»:

Պարբերականը վկայակոչել է« երեք աղբյուրի, ըստ որոնց՝ արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը։ Նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ