Ներքին 3 տարի առաջ - 19:13 23-04-2023

Հոր թև ու թիկունքն էր. ասում էր՝ դուք հանգիստ եղեք, մենք պոստերում ենք. ով է Սոթքում զոհված զինծառայողը

Ժամեր առաջ Սոթքում կրակոցներից զոհվել է ժամկետային զինծառայող Արտյոմ Պողոսյանը։

Արմավիրի մարզի Շենիկ գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը՝ Ռուզաննա Պետրոսյանը, ով Արտյոմ Պողոսյանին դասավանդել է հայոց լեզու և գրականություն առարկաները, պատմելով Արտյոմից իր հիշողությունների մասին, ասաց.

«Չգիտեմ էլ ինչ ասեմ, շատ դժվար է խոսելը, շատ ժիր, շարժուն, աշխույժ, ակտիվ, ամեն ինչի մեջ կար ինքը։ Ճիշտ է, սովորելուց չէր փայլում, բայց շատ լավ ընկեր էր, շատ լավ աշակերտ, քսան տարեկանն էլ չէր լրացել, ժամկետային զինծառայող էր։ Ինչքան օտպուսկ էր գալիս, գալիս էր դպրոց, ասում էինք՝ ոնց ես, միշտ մեզ ասում էր, որ ամեն ինչ շատ լավ է, դուք հանդիստ եղեք, շատ լավատես ու հերոսական տղա էր։

Հարցնում էինք՝ դժվար չի՞, Արտյոմ, դիրքերում, ասում էր, որ դժվարությունը տղայի համար է։ Մենք պետք է գնանք ու ծառայենք, որ դուք էլ այստեղ լավ լինեք։

Շատ կենտրոնական դեմք էր իր դասարնում։ Իրենք հասարակ ապրող ընտանիք էին, փոքր՝ երրորդ դասարանի քույր ունի ու մի եղբայր՝ այս տարի տասներկուերրորդ դասարան է։ Ինքը տան մեծն էր, ծնողները հույսեր էին շատ կապում Արտյոմի հետ, ընտանիքին օգնում էր, շատ աշխատասեր էր, պատկերացրեք, որ երբ ասում էինք, որ շատ է բացակայել, ասում էր՝ պապայիս եմ օգնում գյուղատնտեսական հարցերում։

Տրակտոր էր վարում, ասում էր՝ պետքա գնամ, պապայիս օգնեմ, ինքը չի հասցնում, բնականաբար ասում էինք, որ շատ մի բացակայի, հատկապես գարնանն էր շատ բացակայում, երբ վարուցանքի եղանակը սկսվում էր։ Հոր հույսն ու թիկունքն էր, բոլոր տղաների նման ինքն էլ նվիրված, թասիբով տղա էր շատ»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին