Ներքին 3 տարի առաջ - 11:21 13-05-2023

Սոթքում իրավիճակը հանգիստ է, բայց ամեն պահի կարող է սկսվել. Արաքսյա Հայրապետյան

Գեղարքունիքի մարզում առավոտյան ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան:

Վարդենիս համայնքի «Միասնական Վարդենիս» խմբակցության ավագանու անդամ Արաքսյա Հայրապետյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ թշնամին կեսգիշերից հետո դադարել է կրակել հայկական դիրքերի ուղղությամբ:

«Երեկ՝ 19:15-ից, սկսեցին կրակել, բայց ինտենսիվությունը դանդաղ էր, կես ժամ կրակում էին, հետո դադար էր լինում, նորից սկսում էին, բայց 20:30-ից սկսեցին ինտենսիվ կրակել: Կրակում էին բոլոր կողմերից՝ Սոթք, Կութ, Նորաբակ, Վերին Շորժա: Մոտ 4 ժամ անդադար կրակեցին, կեսգիշերին մոտ կրակոցները սկսեցին նվազել»,- ասաց ավագանու անդամը:

Նրա խոսքով՝ այս պահին իրադրությունը սահմանին հարաբերական կայուն է, բայց չի բացառվում, որ ամեն պահի թշնամին կարող է կրակել. «Ամեն պահ կարող է սկսվել, ամեն ինչ սպասելի է: Ամեն դեպքում, բնակիչների մեծ մասը գյուղում են, չեն հեռացել»:

Հիշեցնենք, որ թշնամին մայիսի 11-ից տարբեր տրամաչափի զինատեսակներով պարբերաբար կրակ է բացում Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 1 զոհ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը