Մամուլ 3 տարի առաջ - 08:42 21-04-2023

Ալեն Սիմոնյանը խախտել է անվտանգության կանոնները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանի հետեւանքով խախտվել են ԱԺ նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները։

Ինչպես հայտնի է, երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի քաղաքական ակցիան տապալելու համար նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, եւ նրանք հրելով ու բռնությամբ դուրս հանեցին դահլիճից ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսին։
Այդ հրամանն ակնհայտ ապօրինի էր, քանի որ ԱԺ շենքում անվտանգության կանոների 7,8 կետում հստակ նշված է.
«Պահպանության ծառայությունն իր նախաձեռնությամբ կամ Ազգային
ժողովի աշխատակազմի իրավասու պաշտոնատար անձի միջնորդությամբ համաչափ
միջոցներ է ձեռնարկում կարգազանց անձին (բացառությամբ պատգամավորի)
կարգի հրավիրելու համար՝ ընդհուպ պահպանվող տարածքից հեռացում, որի մասին անմիջապես զեկուցում է՝ ըստ վերադասության»:
Նկատեցի՞ք՝ անվտանգության կանոններում հստակ նշված է, որ պատգամավորի նկատմամբ անվտանգության աշխատակիցներն իրավունք չունեն որեւէ քայլ անել:
Երեկ, սակայն, նրանք կարգազանցությամբ են զբաղվել, օրենքով արգելված գործողություններ են կատարել: Տեղի էր ունենում քաղաքական ակցիա, որին իրավունք չունեին միջամտելու»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից