Ներքին 1 ամիս առաջ - 11:49 22-04-2026

Երևանում Range Rover-ը և Hyundai-ն կոպիտ կերպով խախտել են երթևեկության կանոնները

Oրեր առաջ ՊԾ Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Քըրք Քըրքորյան (նախկին Լենինգրադյան) փողոցում ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները չարամտորեն խախտել են «Toyota Range Rover» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում պարեկները ձեռք են բերում նշված օրինախախտումը հաստատող տեսանյութ, ինչից հետո ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ Ա. Ստեփանյանի հանձնարարականով ՊԾ հետախուզական խումբը հայտնաբերում է «Range Rover»-ի վարորդին, իսկ ՊԾ Երևանի գնդի հրամանատար Ա. Խաչատրյանի հանձնարարականով հայտնաբերվում է «Hyundai»-ի վարորդը։

2 վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում