Ներքին 3 տարի առաջ - 20:58 18-04-2023

Սոթքի համայնքապետը կրակոցներ չի լսել ու մնացել դաշտում, ցանքս է անում

Երեկ ՊՆ-ից հայտնում էին, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Oragir.News-ի հետ զրույցում Սոթք վարչական շրջանի ղեկավար Սևակ Խաչատրյանը ասաց, որ այս պահին լարվածություն չկա։

«Հենց այս պահին ես դաշտում ցանքս եմ անում, նույնը՝ գյուղացիները․ գարնանային աշխատանքներ ենք անում»,- ասաց Խաչատրյանը։

Խաչատրյանը ասաց նաև, որ գյուղացիները բոլորն էլ իրենց սեզոնային աշխատանքով են զբաղված։

«Ես սահմանային լարվածությունների մասին ոչինչ չեմ կարոող ասել, բայց մենք գյուղում գյուղատնտեսական աշխատանքներով ենք զբաղված»,- ասաց նա։

Խաչատրյանը հավելեց, որ գյուղում բոլոր կառույցներն էլ բնականոն աշխատում են։

«Համայնքապետարանում աշխատանքները նորմալ ընթանում են, դպրոցն ու մանկապարտեզը նորմալ գործում են»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին