Ներքին 3 տարի առաջ - 15:19 30-03-2023

ՔՊ-ական համայնքապետը վստահեցնում է, որ Իշխանասարում կուտակումներ չկան, կրակոցներ` նույնպես

Երեկվանից համացանցում շրջանառվում են տեղեկություններ, որ Սյունիքի Իշխանանասար համայնքում կուտակոիմներ կան։

Իրավիճակը պարզելու համար՝ Oragir.news-ը կապ հաստատեց Իշխանասարի համայնքապետ Մարատ Պետրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Իշխանասարում հանգիստ է ամեն ինչ, միշտ էլ կուտակումներ եղել են՝ Վարդենիսից մինչև Մեղրի։ Ճիշտա, միշտ էլ եղելա կուտակումներ, դե, սահման է էլի, ես չգիտեմ, թե էն կողմերում ինչ է կատարվում, մեր մոտ նորմալ ա ամեն բան։ Վերջին անգամ կրակոցներ եղել են անցած տարի՝ էն չորս օրվա խառը դեպքերի ժամանակ»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբեր ամսին Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել էր և ևս երեկ կիլոմետր առաջ եկել՝ դեպի Վերիշեն բնակավայր:

Իրավիճակը պարզելու համար՝ Oragir.News-ը կապ հաստատեց նաև ազատամարիկներից մեկի հետ, ով ասաց, որ Իշխանասարի դիրքերում կուտակումներ կան, բայց կրակոցներ դեռ չկան։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին