Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:17 18-04-2023

Այսօր բնակարան են ձեռք բերում ոչ միայն հարուստները, այլև միջին խավը,. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է ներկայացնելու կառավարության 2021-2026 ծրագրի բյուջեի կատարողականը։

«Առանցքային հարցն հետևյալն է՝ փոթորկալից այս ժամանակաշրջանում կա՞ արդյոք ՀՀ-ում լավատեսության բավարար պաշար՝ ապագայի մասին ոչ միայն խոսելու, նախագծելու ,այլև այն ապագան կառուցելու և իրագործելու համար»,-ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագրի 2022 թվականի ծրագիրը:

Միանշանակ և աներկբա պնդելով, որ հավատ կա՝ նա ասաց. «Ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների, ՀՀ-ում ապագայի մասին խոսելու, ապագան պլանավորելու համար անհրաժեշտ լավատեսություն, այո, կա և ես վստահ եմ դրանում»:

Փաշինյանի խոսքով լրահոսը, հանրային քննարկումները նաև միջազգային իրադրությունն էլ նման վստահություն չեն հաղորդում. «Բայց հենց այսօր, հենց այս պահին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ուեննում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց… Այն Հայաստանի բնակարանային երբևէ ստեծված ֆոնդի 6 % է, իսկ բազմաբնակարան շենքերի՝ 12.2%-ը։ Երրորդ հանրապետության պատմության մեջ երբեք բնակարնաշինությունն այսպիսի ծավալ չի ունեցել: Այսօր բնակարաններ են ձեռք բերում ոչ միայն հարուստները, այլև միջին խավը, որը կառավարության վարած տնտեսական քաղաքականության բերումով աշխատելու, արարելու և իր աշխատանքի արդյունքը տեսնելու հնարավորություն է ստացել։

Սահմանային անկայունության, ՀՀ անվտանգային խոցելիության, աշխարհակարգի փլուզման պայմաններում ՀՀ տասնայկ հազարավոր քաղաքացիներ բնակարան են ձեռք բերում, հազարավոր ներդրողներ բնակարան են կառուցում: Ինչու են նրանք այդպես վարվում: Իմ գնահատմամբ, դա նշանակում է և կարող է նշանակել մեկ բան՝ մարդիկ հավատացել են կառավարության խաղաղության օրակարգին, հավատում են, որ խաղաղություն լինելու է և իրենք իրենց հայրենիքում երջանիկ ապրելու և արարելու հնարավորությու են ունենալու, այլապես իմաստ չէր ունենա բնակարան ձեռք բերել կամ կառուցել: Մարդիկ հավատում են կառավարության «ապագա կա» կարգախոսին»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին