Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 21:53 15-11-2023

Հարուստները կազատվեն, աղքատները՝ կծառայեն․ քաղաքացիները՝ նոր օրենքի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վճարել 15 մլն դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից։ Նախագիծը թույլ է տալիս նաև վճարել 2․5 մլն դրամ և ծառայել 1 տարի, կամ վճարել 5 մլն դրամ և ծառայել 6 ամիս, վճարել 10 մլն դրամ և ծառայել 1 ամիս:

Oragir.News-ը քաղաքացիներից հարցրեց՝ համաձա՞յն են այդ որոշման հետ, թե՞ ոչ, և ի՞նչ խնդիրներ այն կառաջացնի։

«Այս ամեն ինչ տանում է նրան, որ միայն աղքատները ծառայեն, հարուստները՝ ազատվեն»,- ասաց մի կին։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ տղաները պետք է ծառայեն․ «Ստացվում է՝ ով փող ունի, ազատվում է բանակից, ով չունի, բնականաբար գնում է ծառայելու։ Դեմ եմ և խորհուրդ կտամ հարուստների տղաներին, որ անպայման ծառայեն բանակում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին