Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:14 10-04-2023

Կխոսենք ԱԺ-ում, երբ գլխավոր դատախազը ներկայացնի միջնորդությունը․ Գեղամ Մանուկյան

Ազգային ժողովն այս շաբաթ կքննարկի «Հայաստան» խմբակցության պարգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու Գլխավոր դատախազի միջորդությունը։ Oragir.News-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ այս ամբողջն ունի մեկ պատճառ, որն ատելության և անհանդուրժողականության մթնոլորտն է, որ իշխանությունը ձևավորել է Ազգային Ժողովի պատերի ներսում և պատերից դուրս։

«Երկրորդն այն է, որ իրավապահ համակարգը երկակի ստանդարտներով է գործում, եղել են տարբեր դեպքեր, երբ իրավապահ համակարգը մի վայրկյան անգամ չի շարժվել տեղից, այլ հակառակը՝ կոծկել է։ Մնացյալի մասին կխոսենք ԱԺ-ում, երբ գլխավոր դատախազաը ներկայացնի միջնորդությունը»։

Նա նշեց, որ խմբակցությունը մասնակցելու է քննարկմանը, որի օրը և ժամը հայտնի կդառնա այսօր երեկոյան՝ ԱԺ խորհրդի նիստից հետո։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին, ՀՀ Ազգային ժողովում հրավիրված փակ նիստի ընթացքում, Սահակյանն հարվածել է Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

Դատախազության հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է․ «Հարվածի հետևանքով Հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով: Երևան քաղաքի դատախազությունում քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելը)»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին