Ներքին 2 տարի առաջ - 10:59 18-10-2024

Շուտով ԱԺ նիստերը կսկսվեն, կգաք ամբիոնից կխոսենք, եթե կգաք. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին

ԱԺ-ում տեղի ունեցած լսումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ լսելու բան չկա: Ամբողջ մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են, պարտվել են քանիցս, բայց իր հոգին հանձնվել չգիտի և գնաց իր գործերով, նախկին իշխանությունների կողմից բազմիցս օգտագործված մի հին ծակ, ասենք թե« «կոշիկ», մի քանի վիրավորանք հնչեցրեց ու եթե դուրս չշպրտվեր պետական հիմնարկից աղմուկ-աղաղակով, ոչ մեկ երևի չէր էլ նկատի: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հիմա բուռն փորձում են այդ լսումներին գոնե մեկ օրակարգ իմաստ տալ, որ չստացվի, որ իզուր էին հավաքվել ու ինձ նորից մեղադրում են քաղաքացու վրա թքելու մեջ, չնայած քաղաքացի չէր ու որ մի 7 անգամ ներողություն եմ խնդրել: Հա, ի դեպ, այլևս չեմ էլ պատրաստվում: Էն մեր սիրելի ժողովրդի ձայնն էլ ուրիշների վրա խարան է ման գալիս, փորձում պիտակավորել, որ չհիշեն իր ճակատին տպած Սերժի խարանը՝ իտալական բանԴիկով: Վերջում էլ գրումա, որ ինքը էսինչ հանձնաժողովի այն նախկին ինչն է ապօրինի հեռացված, լավ է չի գրում նաև՝ նախկին ՔՊ պատգամավոր է։

Մի քանի օրից հետ կգամ, ԱԺ նիստերը կսկսվեն, կգաք ամբիոնից կխոսենք, եթե կգաք»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին