Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 19:52 31-03-2023

Նարեկացու հետ սրտի խորքից խոսք բացած գրաբարագետը. այսօր Վազգեն Գևորգյանի ծննդյան օրն է

Այսօր լեզվաբան, գրաբարագետ, գրող, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վազգեն Գևորգյանի ծննդյան օրն է։

Վազգեն Գևորգյանին գեթ մեկ անգամ լսելու բախտին բոլոր արժանացածները հիշում են՝ ուրիշ ոչ մեկը այնքան կատարելապես չէր տիրապետում Նարեկացու խոսքի խորությանն ու խորախորհուրդ ասելիքին, որքան նա։ Պրոֆեսորը կարծես աստվածային պարգև էր, որի երկրային առաքելությունն էր տիեզերահռչակ վարդապետի խոսքը ամեն հայի սիրտ ու տուն հասցնելը։

Լայն է Վազգեն Գևորգյանի գործունեության շրջանակը․ նա ինչպես դասախոսական, այնպես էլ թարգմանչական գործունեություն է ծավալել, նաև ինքն է ստեղծագործել, հանդես է եկել որպես լեզվաբան-գրականագետ, այս ամենի հետ հասցրել է նաև իր պարտքը տալ հայրենիքին․ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ծանր վիրավորվել է, ապա զորացրվել՝ արժանանալով առաջին աստիճանի շքանշանի։

Պրոֆեսորը մինչև 1984 թվականը գրաբար է դասավանդել ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնում, իսկ 1985-ից մինչև կյանքի վերջը՝ հայոց լեզվի պատմության ամբիոնում: 1994-1995 ուսումնական տարում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հրավերով Վազգեն Գևորգյանը գրաբար է դասավանդել Երուսաղեմի Ալեք և Մարի Մանուկյանների անվան ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում:

Հայ գրականության և մշակույթի մեջ լուրջ ներդրում են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» և «Տաղերի» աշխարհաբար թարգմանությունները: Նա թարգմանել է նաև «Լերմոնտով, բանաստեղծություններ և պոեմներ» գիրքը, ինչպես նաեւ «Դև» պոեմը:

Ի հիշատակ մեծ հայագետի՝ այսօր նրա անունով է կոչվում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի լսարաններից մեկը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»