Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:43 23-03-2023

Փաշինյանը նոր սպառնալիքներ ստեղծող հայտարարություններ է անում, պետական գաղտնիք հրապարակում. Արծվիկ Մինասյան

Մենք առաջարկել ենք օրինաչափ ձևաչափ՝ Ազգային ժողովի նիստը: Պետք է անպայման իր աշխատասենյակում լինի՞ կամ սուրճի սեղանի շու՞րջ: Զարմանքով պատասխանեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը այն հարցին, թե կհամաձայնեն, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց հրավիրի խոսելու բանակցությունների ընթացքի մասին:

«Իրենք նման ցանկություն չունեն, իրենք ցանկացած հանդիպում փորձում են վերածել մի այլանդակ ձևակերպումների: Հիշու՞մ եք վերջին քննարկումը, թե ԱԺ փակ քննարկման ժամանակ «Քաղաքացիական խմբակցություն»-ը ներկայացնող անձինք ինչպիսի ձևակերպումներ էին տալիս: Էնտեղ որևէ քննարկում, որևէ սրտացավ վերաբերմունք հայրենիքի նկատմամբ չտեսանք մենք»,-ասաց Մինասյանը:

Հարցին՝ ինչու՞ չեն օգտվում Կառավարության հետ հարցուպատասխանի հնարավորությունից՝ Մինասյանը պատասխանեց, որ մի քանի անգամ արդեն համոզվել են, որ իրենց հարցադրումներին Նիկոլ Փաշինյանը ոչ մի ըստ էության պատասխան չի տալիս.

«Հերթական հիստերիան, նույնիսկ մեր պետությանը վնասող, նոր սպառնալիքներ ստեղծող հայտարարություններ է անում, պետական գաղտնիքի հրապարակում է լինում: Սա չի նշանակում, որ միշտ պետք է այդպես լինի, բայց իրենք պետք է դաս ստանան, որ Կառավարության հետ հարցուպատասխանը, ըստ էության, հարցերին պատասխան տալն է, այլ ոչ հիստերիա անելն ու ամեն ինչ նախկինների վրա բարդելը»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ