Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:50 27-06-2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հարցաքննվի․ Արծվիկ Մինասյան

ՀՀ վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, քննում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի բողոքը։

Դատական նիստում կողմերը հանդես եկան հայտարարությամբ. «Այս հարցի և ընդհանրապես բողոքի կապակցությամբ մեկ օրակարգային խնդիր կա․ պետք է հարցաքննվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անցել է արդեն մեկ տարի, վարչապետը հայտարարում է, որ չի հարցաքննվում։ Այս փաստը, այսինքն, հաստատում է այն, որ որևէ գործողություն չի կատարվում»,- ասաց Հակոբ Մարտիրոսյանը։

«Այն հիմքը, որ դատախազությունը հայտարարում է, որ կան բավարար հիմքեր հանցագործության մասին հաղորդման բովանդակության տեսակետից, դրան ակնհայտորեն պետք է հետևի քրեական գործի հարուցումը։ Հակառակը, ընդամենը խուսափել այդ պատասխանատվությունից, և վերահաստատում է այն մոտեցումը, որ դատախազությունը պարզապես քաղաքական ճնշման տակ է։ Հակառակ դեպքում չկա որևէ բացատրություն, թե ինչու մինչև առ այսօր այդ հաղորդման մեջ մանրամասն նկարագրված և բավարար հիմք հանդիսացած, առերևույթ հանցագործության հիմք հանդիսացած բացահայտման գործի օբյեկտիվ գործի շրջանակներում չի հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը»։ Այս մասին հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան