Ներքին 4 տարի առաջ - 11:30 07-12-2021

Պետք է ռազմագերիների վերադարձի վերաբերյալ քննարկումներին մասնակից լինեն նաև նրանց ծնողները․ Արծվիկ Մինասյան

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթում անդրադարձավ ռազմագերիների հարցին և նշեց, որ կան որոշակի մարդկանց շրջանակներ, որոնք առանձնակիորեն հետաքրքրված են գերիների հարցով, և երբ իշխանությունը որոշում է կայացնում փակ նիստով այդ հարցը քննարկել, այդ գերիների հարազատները զրկվում են իրենց զավակների մասին ինֆորմացիա ստանալուց։

Մինասյանը նաև նշեց, որ պետք է գտնել մեխանիզմներ և այդ գործընթացի քննարկմանը մասնակից դարձնել նաև ռազմագերիների ծնողներին։ Այդ քննարկումներին պետք է մասնակից լինեն նաև Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարարը և այլ պաշտոնատար անձինք, ովքեր այդ ամենի պատասխանատուներն են։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան