Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:10 22-03-2023

Ինչ գործով են անցնում քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ առավոտյան ձերբակալեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին եւ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանին։ Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ քաղաքապետարանի նախկին եւ ներկա պաշտոնյաներն անցնում են ինքնակամ շինությունների օրինականացման կոռուպցիոն գործով։

Մեջլումյանը դեռեւս ամիսներ առաջ է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, թե ինչու է աշխատակազմի գլխավոր քարտուղարը զբաղվել այդ հարցերով, եթե կա պատկան վարչություն եւ անգամ՝ բաժին, որի պետին՝ Տարոն Միրոյանին նույնպես երեկ բերման էին ենթարկել։ Արդեն իսկ կասկած կա, որ գործընթացը հովանավորվել է քաղաքապետի, այն է՝ Հրաչյա Սարգսյանի մակարդակով։

Ուշագրավ է, որ Մեջլումյանը մարտի 17-ին՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի օրը, պաշտոնից ազատման դիմում գրեց։ Ինչ վերաբերում է ինքնակամ շինությունների հարցերով զբաղվող Տարոն Միրոյանին, ապա քաղաքապետարանում համոզված են, որ Միրոյանը, ի տարբերություն մյուս երկու պաշտոնյաների, չի կալանավորվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում