Ուղիղ եթեր
Օրակարգ 53 րոպե առաջ - 19:30 03-11-2026

Նրանք սահմանադրախախտ են․ Արցախը, Գորիս-Կապանն ու Տավուշը հանձնեցին, տեռորի են ենթարկում եկեղեցին. Հովհաննես Իշխանյան

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն է վավերագրական ֆիլմերի ռեժիսոր և իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը։

Հաղորդաշարի շրջանակում Հովհաննես Իշխանյանի հետ զրուցել ենք ՏԻՄ ընտրությունների արդյունքների, ընտրողների պասիվության, 2026-ի համապետական ընտրությունների նախապատրաստության, Սահմանադրության փոփոխության շուրջ սպասվող զարգացումների, ինչպես նաև ընդդիմադիր դաշտի մարտահրավերների մասին։

Հովհաննես Իշխանյանն ընդգծում է, որ գործող իշխանություններն իրավունք չունեն փոխելու Սահմանադրությունը, քանի որ իրենք արդեն իսկ բազմիցս խախտել են այն։

«Սրանք ոչ թե իմ ասած տարբերակով չեն փոխելու Սահմանադրությունը, այլ ընդհանրապես իրավունք էլ չունեն փոխելու։ Նրանք սահմանադրախախտ են, քանի՞ կետով են խախտել Սահմանադրությունը. Արցախը հանձնեցին, Գորիս-Կապան ճանապարհը հանձնեցին, Տավուշի տարածքները հանձնեցին։ Տեռորի են ենթարկում Հայ Առաքելական Եկեղեցին, որովհետև եկեղեցին իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությունը»,- նշեց նա։

Հովհաննես Իշխանյանի խոսքով՝ իշխանությունները թիրախավորում են եկեղեցուն այն պատճառով, որ վերջինս բարձրաձայնում է Արցախցիների վերադարձի, հայկական մշակութային ժառանգության պահպանման և Բաքվի բանտերում պահվող հայրենակիցների իրավունքների մասին։

Մանրամասները՝ հարցազրույցում:

Միլենա Դանիելյան

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում