«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ սպասվում էր, Կոտայքի երկարամյա փոխմարզպետ Վասակ Վարդանյանը երեկ հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին։ Նա ԵԿՄ նախագահ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի փեսան է, տեւական ժամանակ հավակնում էր մարզպետի պաշտոնին, սակայն ինչպես Միքայելյանին պատժեցին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը Վիլեն Գաբրիելյանին տալով, այնպես էլ փեսային «քցեցին» մարզպետ նշանակելով Ռոմանոս Պետրոսյանի կադրին Լիլիթ Ստեփանյանին: Փաշինյանը չցանկացավ, որ Միքայելյանի դինաստիան Կոտայքում ավելի ուժեղանա, որ նրա՝ պատգամավոր, որդու Հրազդանի քաղաքապետ լինելը բավարար է:
Մենք դեռ շաբաթներ առաջ էինք գրել, որ եթե այլ անձ մարզպետ նշանակվի, Վասակ Վարդանյանը դիմում կներկայացնի։ Նա ՔՊ-ի հնաբնակներից է, դեռ ՀՀԿ-ի ժամանակ մասնակցել է Հրազդանի համայնքապետի ընտրություններին եւ ավագանիում տեղ գտել։ Պաշտոնից հեռանալու մասին հայտարարության մեջ նշել է, որ պատրաստ է փորձը, ուժն ու ջանքերը ներդնել այնտեղ, որտեղ կարող է օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։