Ներքին 3 տարի առաջ - 12:59 16-06-2023

Աներոջը սպանած Գոռ Տեր-Եսայանի նախկին կինն ու երեխաները դեռևս թաքնված են

Օրեր առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Լիաննա Մարգարյանը, հայտարարել էր, որ իր աչքի առաջ 47-ամյա հորը սպանած ամուսինը՝ Գոռ Տեր-Եսայանը կատարած հանցանքի համար պատիժ չի կրել, երկու տարի հոգեբուժարանում անցկացնելուց հետո հիմա գտնվում է ազատության մեջ, սպառնում է նաև իր հարազատներին։

Լիաննան չէր նշել իր և իր ընտանքի անդամների գտնվելու վայրը, քանի որ վախենում էր, որ նա[կին ամուսինը կարող է նրանց վնասել։

Oragir.News-ի հետ զրույցում Լիաննա Մարգարյանի քույնը՝ Հելեն Մարգարյանը շեշտեց․ «Այս պահի դրությամբ ոստիկանության աշխատակիցների մշտական ուղեկցություն ունենք։ Մեր ցանկացած տեղաշարժ, ելք ու մուտք միայն նրանց ներկայությամբ է կատարվում»։

Մեր զրուցակիցը քրոջ ամուսնու սպառնալիքների վերաբերյալ ասաց․ «Սպառնալիքների վերաբերյալ կարող եմ ասել, որ բոլոր տեղեկություններն ամբողջացված են ոստիկանության նյութերում, ընթանում է քննություն, մանրամասների համար ճիշտ կլինի զրուցեք փաստաբանի հետ»։

Հարցին, թե Գոռ Տեր-Եսայանի կողմից շփման եզրեր գտնելու որևէ առաջարկ եղե՞լ է, պատասխանեց․ «Մեզ հետ ընդհանուր լեզու գտնելու մասին հարցն առնվազն անհասկանալի է ինձ համար և ոչ կոռեկտ։ Ինչի մասին է խոսքը, անձը անմեղ մարդուն զրկել է կյանքից, մեր միակ պահանջն այն է, որ պատժվի օրենքով և պատասխանատվությունից չխուսափի։ Ակնկալում ենք արդար և անաչառ դատավարություն»։

Խոսելով կատարվածից հետո քրոջ հոգեբանական վիճակից Հելենն ասաց․ «Լիաննայի հոգեբանական վիճակը ծայրահեղ ծանր էր, կարծում եմ պետք չէ մանրանասն նկարագրել, միևնույն է՝ ոչ ոք դա պատկերացնել չի կարող։ Քույրս և քրոջս ավագ որդին աշխատել են հոգեբանների հետ։ Միայն կարող եմ ասել, որ այն պահից սկսած, երբ այդ աշխատանքի արդյունքում նա ուժ գտավ իր մեջ շարունակելու ապրել, բոլոր իր ապրումները, տանջանքները և ցավը նա ապրում էր իր մեջ, արտաքինից ոչինչ փորձում էր ցույց չտալ, չէր խոսում, չէր կիսվում կամ բողոքում, և հաճախ միայն նրա գրած բանաստեղծություններից էին շրջապատող մարդիկ հասկանում, որքան ծանր վիճակում է իրականում։ Լիաննան փակ բնավորություն ունի և բացառիկ ուժեղ մարդ է։ Նրա և երեխաների վիճակն ինձ համար այս պահին դժվար է գնահատել, քանի որ մշտական կապի մեջ չենք քրոջս հետ, բայց ճանաչելով Լիաննային, կարող եմ ասել, որ եթե դիմել է այս քայլին և բարձրաձայնել այս ամենը, ուրեմն ծայրահեղ անհանգիստ է և շատ մտահոգված թե երեխաների, թե մեր անվտանգության համար»,-եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ Լիաննա Մարգարյանի ամուսինը ՀՀ ոստիկանության վեցերորրդ վարչության նախկին աշխատակից Գոռ Հրաչի Տեր-Եսայանն է, որը 2020 թվականի մարտի 19-ին, ըստ Լիաննա Մարգարյանի՝ գտնվելով թրմանյութի և ալկոհոլի ազդեցության տակ, ԱԿ 74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ արձակելով՝ տան մեջ սպանել է Լիաննա Մարգարյանի հորը՝ 47-ամյա Արթուր Մարգարյանին։ Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով, սակայն Գոռ Տեր-Եսայանին ճանաչել են անմեղսունակ և երկու տարի Նուբարաշենի հոգեբուժարանում անցկացնելուց հետո վերջինս նորից հայտնվել է ազատության մեջ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու