Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:11 21-03-2023

«Հովիկ Աբրահամյանի տունը ձեր ճաշակո՞վ ա». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում, սանկցիաներ կիրառվեցին

Վստահ եմ՝ դեռ շատ կլսեք մարդկանց, որոնք սովորաբար սիրում են իրենց ձեռքերը տաքացնել ուրիշների թափած արյան վրա: Այս մասին այսօր ԱԺ հերթական նիստում իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով դահլիճում ներկա աշակերտներին:

«Դուք վստահաբար շատ կլսեք մարդկանց, ովքեր քարկոծում են խաղաղությունը, բայց դրա հետ մեկտեղ հարստացել են բանակի հաշվին: Դուք շատ կլսեք մարդկանց, որոնք փաստաբաններն են իրենց այն շեֆերի, որոնք ծակ գրպաններով եկել են Երևան, բայց հիմա դոլարային միլիոնատերեր ու միլիարդատերեր են:

Տիկին Կրպեյան, դատում ենք, եթե չեք նկատել, շատ ենք դատում, օրական 4-5 հայցադիմում է գնում դատարան ձեր թիմակիցների ապօրինի գույքի հետ կապված:

Պարոն Արծվիկ Մինասյան, խնդրում եմ նկարագրեք, Դուք նախարար եք եղել, ձեր վարչապետը եղել է Հովիկ Աբրահամյանը, ո՞նց կգնահատեք Հովիկ Աբրահամյանի տունը, ձեր ճաշակո՞վ ա»,- ասաց Ալեքսանյանը, ինչից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց և «Հայաստան» խմբակցության պատգամավորները սկսեցին տեղից խոսել։

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանին և Ասպրամ Կրպեյանին զրկեց այս նիստին ելույթ ունենալու իրավունքից:

«Խնդրում եմ՝ տեղից այլևս չխոսել, հարգանք ունենալ թե՛ երեխաների, թե՛ խորհրդարանի, թե՛ մեր ժողովրդի նկատմամբ: Ոնց որ չեք ընկալում իմ խոսքերը, նորից եմ կրկնում, եթե ընկալում եք, խնդրում եմ՝ լռություն ապահովել դահլիճում և լսել զեկուցողին: Բան ունեք ասելու, էդտեղ ձեր մոտ կոճակ կա, սեղմում եք, գրանցվում եք, գալիս եք էստեղ, խոսում եք: Խնդրում եմ՝ համբերատար լիներ և ձեր օրինակով օրինակ ծառայել դպրոցականներին, որոնք այսօր դահլիճում են: Դա ձեզ էլ է վերաբերում, տիկին Կրպեյան»,- ասաց Արշակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին

Ձեզ գուցե հետաքրքրի