Ո՞նց եք ձեր ազգականների անունով ահռելի քանակությամբ գույքեր գրանցել. Թովմասյանը` Ղուլարյանին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:01 01-03-2023
ԱԺ այսօրվա նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանից հետաքրքրվեց՝ որտեղի՞ց է իր ունեցվածքը կուտակել։

«Պարո՛ն Ղուլարյան, հետխորհրդային Հայաստանում տարբեր պաշտոններ եք զբաղեցրել։ Ձեր ընտանիքի անդամներն այս տարիների ընթացքում հասցրել են ահռելի ունեցվածք կուտակել։ Դուք և ձեզ հետ փոխկապակցված անձիք ունեք ավտոկայանատեղիներ, շենքեր, հողամասեր, կթսայատներ Տավուշում և Երևանում, Երևանի քաղաքապետի դիմացի Կիրովի այգին վարձակալությամբ հանձնվել է ձեր եղբորը»,-ասաց պատգամավորը՝ թվարկելով մնացած ունեցվածքը և անկալելով ստանալ բացատրություն, թե ինչպես է կարողացել պետական պաշտոնյա լինելով իր հետ փոխկապակցված անձանց անուններով գրանցել տարբեր գույքեր․ «Իմ կարծիքով, սա լավագույն առիթ է , որ գլխավոր դատախազը զբաղվի նաև Ձեզանով»,-ասաց Թագուհի Թովմասյանը։



Ամենից շատ դիտված