Ներքին 3 տարի առաջ - 20:05 17-02-2023

Հայաստանը դառնում է Ռուսաստան-Արևմուտք զինված հակամարտության թատերաբեմերից մեկը

ԵՄ դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ին կտեղակայվի և իր գործունեությունը կսկսի հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին տեղեկացնում ԵՄ մամուլի ծառայությունը։

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով ԵՄ դիտորդական առաքելությունից, ասաց. «Ես կարծում եմ՝ այդ առաքելության վնասների, վտանգների մասին լավագույնս, շատ խիստ գնահատական տվել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ ասելով, որ մենք երկիր ենք կորցնելու, այսինքն՝ այսօր Հայաստանը դառնում է Ռուսաստան-հավաքական Արևմուտք զինված հակամարտության թատերաբեմերից մեկը։ Եթե մինչ այդ Ուկրաինան էր, ապա հիմա հող է նախապատրաստվում այդ հակամարտության, ես չեմ բացառում ռազմական բաղադրիչով, նաև Հայաստանի համար»,- ասաց Նահապետյանը։

Նահապետյանը ասաց, որ այդ առաքելությունը այնքան էլ քաղաքացիական չէ. «Ես ասում եմ, որ այդ առաքելություն կոչվածը, ինչպես նախկինում ասվում էր, քաղաքացիական է, պարզվեց այդքան էլ քաղաքացիական չէ, ես ի սկզբանե ասել եմ՝ ցանկացած այդ կարգի, այսպես կոչված, առաքելություն, որը գալիս է մի տարածաշրջան, որը շահերի բախման կիզակետ է աշխարհի ուժային կենտրոնների, դրանք առնվազն հատուկ ծառայությունների և բանակի զինծառայողներ են։ Այդ բախումը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ, մասնավորապես նույն Փաշինյան Նիկոլի ինքնախոստովանմամբ գնահատվեց, որ այդ առաքելությունն ունի իրականում, որ այն նպատակը, որ մինչ այդ բարձրարձայնում էին Հայաստանի և Եվրամիության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ՝ իբր կանխարգելելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած ռազմական բախում։ Իրականում դրանք գալիս են, որպեսզի վերահսկելի դառնա Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը»,- ասաց Նահապետյանը։

Ըստ Նահապետյանի՝ ԵՄ առաքելության ներկայությունը իր մեջ կարող է նաև այլ վտանգներ կրել. «Եթե գնահատենք, որ վերջերս ՌԴ արտաքին հետախուզության հայտարարությունը և ղեկավարի դիրքորոշումը առ այն, որ նվազագույնը Սիրիայից Ռուսաստան և ԱՊՀ երկրներ ահաբեկչական խմբավորումներ են գալիս, ապա այդ խմբավորումները եթե ահաբեկչություն իրականացնելու փորձառություն ստացել են տարբեր հակամարտություններում, ապա այդ գործողությունները ինչ-որ մեկը պետք է պլանավորի կազմակերպի և կառավարի, և Ռուսաստանի խիստ դիրքորոշումը Վոլոդինի շուրթերով այն է, որ այդ դիտորդները այստեղ այլ գործառույթ են իրականացնելու, իրականում իրենց գործունեության բուն նպատակը, ոչ միայն Հայաստանում ռուսական զինական ներկայությունն է ի դեմս 102 ռազմական բազայի տարբեր հենակետերում տեղակայված, այլև Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Եթե գնահատենք, որ Իրանի և Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի մեջ գործնականում ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը հասել է նոր բարձունքների, ապա բնականաբար այդ համագործակցությունը խիստ մտահոգիչ է հավաքական Արևմուտքի և ՆԱՏՕ-համար, այսօր Հայաստան է գալիս, գնահատենք այսպես, ՆԱՏՕ-ի փոքր զորախումբ։ Եթե դրան էլ գումարենք, որ Եվրամիությունը խիստ «սրտացավություն» ունի Սյունիքի մարզի փոքր և միջին բիզնեսի զարգացման համար և 50 մլն-ից ավելի ներդրում է արվում, ապա ներդրման, սպասարկման, մասնագիտական խորհրդատվության համար, ապա Սյունիքը ևս կարող են մի քանի հարյուր Եվրամիության երկրներից անձինք գան, որոնք կարծում են՝ ունեն նույն մասնագիտությունը, ինչ դիտորդական առաքելություն իրականացնող անձինք։ Ընդ որում՝ վերջապես խոստովանվեց և՛ Գերմանիայի, և՛ Ֆրանսիայի տարբեր բարձրաստիճան անձանց կողմից, որ այդ առաքելությանը մասնակցում են ոստիկանության աշխատակիցներ, իսկ եթե այդ 100 հոգին գան և նրանց կենսագրականները փորձենք ուշադրություն դարձնել, թե որտեղ են սովորել, ինչ կրթություն ունեն ինչ մասնագիտացում, որտեղ են ծառայել, իմ ասածները ամենային հավանականությամբ կվերածվեն իրականության։ Նրանք կոնկրետ գալիս են՝ լուծելու Հայաստանում մարտական խնդիր թիրախում ունենալու Ռուսաստանի զինական ներկայությունը և մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության սահմանը»,- ասաց Նահապետյանը։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից