Արտաքին 3 տարի առաջ - 21:00 15-02-2023

Եգիպտացի ծայրահեղական Սեյֆ ալ-Ադելը համարվում է Ալ-Քաիդայի նոր առաջնորդը

Եգիպտացի ծայրահեղական վետերան Սեյֆ ալ-Ադելը, ով ներկայումս, ենթադրաբար, գտնվում է Իրանում, հանդիսանում է Ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպության փաստացի առաջնորդը: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը, որը հիմնված է անդամ երկրների կողմից տրամադրված հետախուզական տվյալների վրա։

Հաղորդվում է, որ 62-ամյա Սեյֆ ալ-Ադելը երկար ժամանակ համարվում էր Այման ալ-Զավահիրիի ամենահավանական ժառանգորդը, ով սպանվել էր 2022 թվականին Քաբուլում ԱՄՆ-ի կողմից իրականացված ավիահարվածի ժամանակ։ Միևնույն ժամանակ սակայն Ալ-Քաիդան այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել։

«Իսլամական պետության» և Ալ-Քաիդայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մոնիտորինգի կոմիտեի կողմից փետրվարի 13-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ Սեյֆ ալ-Ադելըի ճանաչմանը խոչընդոտում են թալիբները, ովքեր չեն ընդունում, որ Այման ալ-Զավահիրին սպանվել է։

Իրանում «Ալ-Քաիդա»-ի անդամների կարգավիճակը երբեք լիովին հստակ չի եղել, և նրանց դիրքորոշումը փոխվել է 20 տարվա ընթացքում: Ոմանք, ըստ երևույթին, երկար ժամանակ կալանքի տակ են եղել, իսկ մյուսներին տրվել են զգալի ազատություններ:

Նշվում է, որ Ալ-Քաիդայի առաջնորդի համար աննախադեպ է գտնվել պոտենցիալ թշնամական երկրում, որտեղ տեղաշարժի, շփման կամ համախոհների հետ հանդիպման ցանկացած հնարավորություն կախված է տեղական իշխանությունների որոշումներից։ Սեյֆ ալ-Ադելը արևմտյան պաշտոնյաների կողմից դիտվում է որպես լուրջ սպառնալիք՝ ապացուցված կազմակերպչական կարողությամբ և նվիրվածությամբ, որը նրան մեծ հարգանք է բերել իսլամիստական ծայրահեղական շրջանակներում:

Նա իր ծայրահեղական կարիերան 1980-ականներին սկսել է Եգիպտոսում և մեղադրվել 1998 թվականին Արևելյան Աֆրիկայում ԱՄՆ դեսպանատների վրա իրականացված հարձակումների մեջ, որոնք սկիզբ դրեցին Ալ-Քաիդայի միջազգային ահաբեկչական արշավին: ԱՄՆ արդարադատության նախարարությունը 10 միլիոն դոլար է առաջարկում նրանց, ովքեր այնպիսի տեղեկություններ կհայտնեն, որոնք թույլ կտան ձերբակալել վերջինիս։




Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ