Մամուլ 3 տարի առաջ - 08:12 14-02-2023

ՆԳՆ-ում պարեկների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության վարչությունը ծառայողական քննություն է սկսել Հանրապետության հրապարակում ուրբաթ օրվա հայտնի միջադեպի ժամանակ պարեկների գործողությունների վերաբերյալ։
Խոսքը 25-ամյա երիտասարդի՝ «Համեր» մակնիշի ամենագնացով հրապարակում ասպատակության մասին է, որի վնասազերծումը պարեկների համար ավելի քան երեսուն րոպե պահանջեց։

Բնականաբար, բուռն քննադատություն հնչեց ոստիկանության «բարեփոխումների», հատկապես՝ պարեկների ոչ պրոֆեսիոնալության վերաբերյալ։ Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ծառայողական քննություն է սկսվել, եւ առաջիկա օրերին պարզ կդառնա՝ եղե՞լ են թերացումներ, թե՞ ոչ, ովքե՞ր են մեղավոր, ինչո՞ւ հնարավոր չեղավ ավելի սեղմ ժամկետներում վնասազերծել «Շումախերին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը