Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:15 03-02-2023

Դեսպանի դուստրն ու քանդարար Դումանյանը. ասա` ով է խորհրդականդ, ասեմ` ով ես դու

Վահրամ Դումանյանը երեկ նշանակվել է հանրապետության նախագահի խորհրդական։ Ավելի վաղ Դումանյանը Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ազատվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից:

Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Հանրապետության նախագահը ունի երկու խորհրդական՝ 2022 թվականին Տաթևիկ Կարապետյանը 25 տարեկան է: Մինչ այդ, նա աշխատել է «HSBC» բանկում, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է: Oragir.News-ի հետ զրույցում գրականագետ, սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ խորհուրդներ պետք է տա նախագահին նորանշանակ խորհրդականը, ով զբաղվել է կրթության ոլորտով՝ պատասխանեց. «Նախագահի պաշտոնի պատասխանատվությունն այսօրվա նախագահը ոչ գիտակցում է, ոչ էլ փորձում է գիտակցել։ Նա չգիտի՝ պետության գլո՞ւխն է, թե՞ պետության կրունկը, ու այդ դեպքում իր համար մեկ է, թե ի՞նչ մարդկանցով է ինքը շրջապատված լինելու։

Հիմա ի՞նչ արեց նախագահը, նախ, Դումանյանին բերեցին ԿԳՄՍ պաշտոնի՝ նախ որպես հզոր քանդարար, չկարոացավ պետական ամբողջ խորքով քանդել այդ համակարգը, որը մենք սպասում ենք։ Հիմա էն կիսատ պռատ մնացած քանդումներն էլ Դումանյանը պիտի անի ու նախագահին էլ խորհուրդ տա, թե ո՞նց կարելի է քանդակել։

Շատ կարևոր հրամաններ հենց ստորագրվում են նախագահի կողմից, ինքը չգիտի որ նախագահ է, իրենից առաջ էլ մեկը կար՝ հզոր պաղպաղակ ուտող էր, սա էլ ՝ դաշնակահար է։ Ի՞նչ կարելի է ակնկալել Դումանյանից.

Իրականում ոչ մի բան, միակ սպասելիքը կլինի այն, որ Դումանյանը կգնա ու կգա, ու հարկատուներ փողերը կստանա։ Լրագորների հետ կգնա կգա մի երկու հարցի կպատասխանի կզրուցի։ Ինչ վերաբերում է քսանհինգ տարեկան խորհրդականին, ապա թամամ, իրենց լեզվով ասած, կրթություն չունի, միակ առավելությունն էլ այն է, որ հայրը ինչ-որ անհայտ տեղերում կորած դեսպան է աշխատում, և նորից հարկատուներից գումար է ստանում, ակնհայտ չէ՞, որ նորից աշխատանքի տեղավորման հին մեթոդն է գործել այստեղ՝ խծբ-ով , աղջիկ է, կմտնի իր համար ներքնաշորոր կառնի, ամուսնանալու շանսեր կունենա, միայն այդ նպատակով է, նախագահն էլ սպասում է, երբ է վերջանալու իր պաշտանավարման ժամանակը, նրանից կպահանջեն խորհրդականների տված խորհուրդների արժեքները»։

Նշենք նաև, որ նախագահը ռեֆորենտներ չունի, որի մասին գրված է նախագահի պաշտոնական էջում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը