Միտք Ներքին 3 տարի առաջ - 14:52 18-01-2023

Հանցագործությունների ցածր ցուցանիշը որևէ կապ չունի պետական ապարատի արդյունավետության հետ․ իրավաբան

Երեկ աչքովս ընկավ, որ Հայաստանը ինչ-որ մի վարկանիշով մտել է աշխարհի ամենաանվտանգ տասը երկրների մեջ: Եթե հաշվարկում ենք միայն հանցագործությունների թվով (նույնիսկ եթե կիրառենք լատենտ հանցագործությունների բացահայտման տարբեր մեթոդոլոգիաներ), իսկապես հանցագործությունների թիվը Հայաստանում շատ քիչ է: Եվ սա իսկապես գլուխ գովալու առիթ է` հատկապես հաշվի առնելով մեր երկրի ծանր սոցիալական-տնտեսական դրությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան, ԵՊՀ դոցենտ Արսեն Թավադյանը։

Նա նաև գրել է․ «Ենթադրում եմ մոտակայքում իշխանությունն ամեն բան կանի` այս «նվաճումը» սեփականաշնորհելու համար: Սակայն սա բացարձակ կապ չունի իրավապահ մարմինների գործունեության հետ: Ցանկացած անձ, որը ծանոթ է համակարգին, կփաստի, որ այն ծանրաբեռնված է բյուրոկրատական անիմաստ, հաճախ կրկնվող գործողություններով, թղթաբանությամբ, ձևն ահռելի գերակայում է բովանդակության նկատմամբ:

Արդյունքում, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքում հատկապես գործնականում բացառվում է արագ պատժի կիրառումը: Մարդը բավականին հանգիստ կարող է, օրինակ, մեքենայից գողություն կատարել, և մինչև իրավապահ մարմինները բոլոր փաստաթղթերը կազմեն, մի 3-4 անգամ փաստացի նույն բովանդակությամբ հարցաքննություններ անեն, գործն ուղարկեն դատարան, դատարանը նիստ հրավիրի, տուժողը նադայել կլինի, համաներում կլինի, ժամկետները կանցնեն և հազար ու մի նման բան: Իհարկե, եթե հանցագործին գտնեն:

Ընդ որում, համակարգի այս կաթվածահարությունը տարիների ընթացքում իրականացված բացարձակ սխալ բարեփոխումների հետևանք է:

Ինչ եմ ուզում ասել` հանցագործությունների ցածր ցուցանիշը որևէ կապ չունի պետական ապարատի արդյունավետության հետ և ուղղակիորեն կախված է մեր դաստիարակությունից և սոցիալական կառուցվածքից: Այնպես որ մեր ավանդույթները, իրականում, որոշ կարևոր ոլորտներում շատ լավն են:

Եթե այդ սոցիալական կառուցվածքը չլիներ, նման աղքատության, գործազրկության մակարդակով, իրավապահ մարմինների կաթվածահար վիճակով, մենք ամեն օր պետք է ականատես լինեինք քաղաքային բանդաների զինված ռազբոռկաների»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից