Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:16 04-07-2025

Մարդ պտի հոգով չար լինի, որ չգնահատի վարչապետի էրածը. գյումրեցիները` Փաշինյանի մասին

«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունեցել Գյումրիում։ Հանդիպումից առաջ խուզարկվում էին քաղաքացիների պայուսակները, դահլիճ մուտքը թույլատրելի էր առանց հեռախոսների, սա իհարկե իշխանականներին և մերձիշխանականներին չէր վերաբերվում։

3.5 ժամ տևած հանդիպմանը ներկա էին պետական կակռույցների աշխատողներ` բժիշկներ, տնօրեններ, ուսուցիչներ, Ախուրյանի համայնքապետարանի աշխատակիցներ։

Բանախոսությունը 3 մասից էր բաղկացած։ Առաջին մասում խոսում էր Աննա Հակոբյանը և ապացուցում, որ մնացել ենք 5-րդ դարում։

Աննա Հակոբյանը մեջբերումներ արեց Մովսես Խորենացու «Ողբից», Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից, Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» հոդվածից։ Նիկոլ Փաշինյանի բանախոսությունն էլ իրական Հայաստանի և ինչպես իմանալի մասին էր։

Oragir.News-ը բանախոսության մասնակիցներից հետաքրքրվեց, թե ինչ տպավորություն ստացան այսօրվա բանախոսությունից։

Բոլորը գոհ էին և չափազանց կարևոր են համարում նման բովանդակությամբ շփումները։ Գյումրեցիները գոհ են Փաշինյանից, ասում են` մարդ պտի հոգով չար լինի, որ չգնահատի վարչապետի էրածը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից