Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:50 24-02-2023

Ադրբեջանը չի կարող խոսել Ռուբեն Վարդանյանի հետ, քանի որ նա դրսից է եկել և որևէ կապ չունի Ղարաբաղի հետ. Բայրամովը՝ Վարդանյանի պաշտոնանկության մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկության գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Բայրամովը հայտնել է, թե, իբր, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը խոսում է խաղաղ օրակարգի մասին։ Նրա խոսքով՝ Բաքուն արդեն հայտարարել է պատմության սև էջը թերթելու և ապագայի իր տեսլականը ցույց տալու պատրաստակամության մասին։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից բաց, տրամաբանական և հետևողական ուղերձներ են հնչել, որ Ադրբեջանը պատրաստ է սոցիալական, քաղաքական և տնտեսական մակարդակներով սկսել Արցախի բնակիչների ինտեգրումն ադրբեջանական հասարակությանը, ինչպես նաև քննարկել տարածաշրջանի զարգացման հարցը՝ Բաքվի ինքնիշխանության ներքո։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է խոսել Արցախի բնակչության ներկայացուցիչների հետ, սակայն Ռուբեն Վարդանյանը, ով փորձում էր հանդես գալ որպես Արցախի հայ բնակչության ներկայացուցիչ, դրսից էր ուղարկվել, ինչ-որ մեկի խաղն է խաղում, և Ադրբեջանը չի կարող խոսել նրա հետ, որովհետև նա Արցախի հետ որևէ կապ չունի։ «Վարդանյանի պարագայում անհնար էր այս պաշտոնը ստանձնել։ Սա տեւեց մի քանի ամիս: Եվ նրանք, ովքեր կանգնած են դրա հետևում, նույնպես հասկացան, որ այս նախագիծը հեռանկար չունի»,- ասել է նա։

Բայրամովը հավելել է, որ վերաինտեգրման գործընթացի վերաբերյալ որոշումները քննարկելիս բազմիցս նշվել է, որ այն կիրականացվի Ադրբեջանի սահմանադրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան։ «Այս դեպքում դա պետք է վերաբերի այս տարածքում ապրող քաղաքացիներին։ Ինչպես գիտեք, Հայաստանը երկար ժամանակ ապօրինի վերաբնակեցման քաղաքականություն է վարում։ Կարծում եմ, որ Վարդանյանի և անօրինական վերաբնակիչների միջև տարբերություն չկա, քանի որ նա Ղարաբաղի հետ կապ չի ունեցել»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից