Վերջին մի քանի տարիներին ՀՀ մի շարք մարզերում և մայրաքաղաք Երևանում բացվել են ռուսական Доброцен սուպերմարկետների մասնաճյուղեր:
Սուպերմարկետներն աչքի են ընկնում ապրանքների բազմազանությամբ, հաճախ նաև մատչելի գներով:
Սակայն վերջերս սուպերմարկետների մայրաքաղաքի և մարզերի մասնաճյուղերից օգտվող մի շարք քաղաքացիներ ահազանգում են
Oragir.News, որ ցուցափեղկերում դրված ապրանքների գները տարբերվում են իրական գներից. մասնավորապես զեղչված ապրանքները համակարգչով անցկացնելուց հետո ինչ-որ կերպ նորից «թանկանում են»:
Օragir.News-ի ընթերցողներից մեկն ուղարկել է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի մասնաճյուղից մեկից կատարված գնման կտրոնը և զեղչված ապրանքի լուսանկարը. ակնհայտ երևում է գների տարբերությունը:

Նշենք, որ նմանատիպ ահազանգեր ստացել ենք նաև Երևանի մասնաճյուղի հետ կապված: