Արտաքին 4 տարի առաջ - 15:29 04-11-2021

Շվեյցարիայում կինը հրաժարվել է տունը վաճառել պատվաստված հաճախորդներին

Շվեյցարիայում տան սեփականատերը չի ցանկացել անշարժ գույքը վաճառել պատվաստված գնորդներին: Այս մասին հայտնում է Watson տեղական պարբերականը։

Սեպտեմբերին Նևշատել տարածաշրջանի երկու բնակիչներ Anibis տեղական կայքում տեսել են տան վաճառքի առաջարկ։ Նրանք կապվել են սեփականատիրոջ հետ և ցանկացել այցելել տարածք: Ինչպես հայտնել է Էլիզա անունով գնորդներից մեկը, երիտասարդ ընտանիքը շատ արագ է գիտակցել, որ տանտերը «հատուկ անհատականություն» է, որն արտասովոր բաներ է հայտնում։

Երկրորդ այցելությունից հետո նա հաստատել է, որ տունը կվաճառի զույգին։ Բանկն ու նոտարն առանց խոչընդոտների սկսել են կազմել անհրաժեշտ փաստաթղթերը։ Բայց մինչ վաճառքի ընթացակարգի ավարտը տանտիրուհին սկսել է տատանվել ու փոխել վաճառքի պայմանները։ Սակայն վերջին խոսակցություններից մեկի ժամանակ պատվաստման մասին հիշատակումը, զույգի կարծիքով, դարձել է վերջին կաթիլը՝ չնայած կնոջ թույլտվությանը բանկին և նոտարին ծանուցելու գործարքի ավարտի հավանության մասին։

Տանտիրուհին էլեկտրոնային նամակ է ուղարկել՝ վաճառքից հրաժարվելու ծանուցման մասին: Նա հրաժարվել է պարբերականին մեկնաբանել տվյալ իրավիճակը։ Իրավական տեսանկյունից սեփականատերը չի խախտել երկրի օրենքը։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան