Իրանական զինված ուժերը շարունակում են հետ մղել հակառակորդին Իրանի հարավային սահմաններից՝ ստիպելով նրան նահանջել։
Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հեռու չէ այն օրը, երբ Արաբական ծովը նույնպես կմաքրվի նրանցից»,- ընդգծել է նա գրավոր հայտարարության մեջ։
Իրանի գերագույն առաջնորդի խոսքով՝ անցյալ տարիներին Իրանի հարավում գտնվող երկու ծովերը «ասպարեզ էին հակառակորդի ուժերի գործողությունների համար, սակայն այսօր Հորմուզի նեղուցի քաջարի մարտիկներից և պաշտպաններից ստացած ցավոտ հարվածների պատճառով նրանք Արաբական ծովից այն կողմ չեն անցնում»։