Ներքին 3 տարի առաջ - 14:10 22-12-2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը 30-ից ավելի օրենքներ է ստորագրել


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 20-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.

- «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
- «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
- «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
- «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,
- «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
- «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
- «Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին,
- «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
- «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,
- «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
- «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Նյութական պահուստի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբա-ղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,
- «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
- «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
- «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են