Իրանն ու Ռուսաստանը ընդլայնում են տիեզերական համագործակցությունը
copy image url

Իրանն ու Ռուսաստանը ընդլայնում են տիեզերական համագործակցությունը

Արտաքին 2 տարի առաջ - 13:30 15-12-2022
Իրանն ու Ռուսաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել` տիեզերական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, համագործակցության հուշագիրը ստորագվել է իրանական Քիշ կղզում անցկացվող Միջազգային ավիացիոն ցուցահանդեսի ժամանակ։

Իրանի տիեզերական գործակալության նախագահ Հասան Սալարիեն արարողության ժամանակ ելույթ ունենալով ասել է, որ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը կամրապնդի երկու երկրների կապերը տիեզերական համագործակցության ոլորտում։

«Համագործակցության մասին փաստաթուղթն ընդգրկում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են զգայական և հեռահաղորդակցական արբանյակների ստեղծման համագործակցությունը, ինչպես նաև լաբորատոր ենթակառուցվածքի ստեղծումը, արբանյակների տեղադրման, արձակման բազայի և փորձարկման հարցերը»,- ասել է նա։

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտպանության և արդյունաբերական համալիրի հարցերով տեղակալ Յուրի Բորիսովը հիշեցրել է, որ տիեզերական արդյունաբերության ոլորտում Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունը շարունակվում է 2002 թվականից։