«Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ և 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում թեկնածու Ֆլորիան Ֆիլիպոն Եվրամիության դրոշը, որն ընկել էր քաղաքապետարանի շենքի ճակատային մասից, անվանել է «լաթ»։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Քամու շնորհիվ մեկ կապույտ աստղերով լաթ պակասեց»,- գրել է քաղաքական գործիչը՝ պատասխանելով սոցցանցի օգտատիրոջ հրապարակմանը։
Ֆիլիպոն իր գրառումն ուղեկցել է «Ազատ Ֆրանսիայի» կոչով՝ հանդես գալով Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին։
Սեպտեմբերի 20-ին Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող «Վեր կաց, Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Նիկոլա Դյուպոն-Էնյանը կոչ էր արել դադարեցնել Ուկրաինայի ցանկացած ֆինանսավորում և դուրս գալ ԵՄ-ից։
Նա քննադատել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի քաղաքականությունը և առաջարկել վերանայել Ֆրանսիայի պարտավորությունները միության շրջանակում՝ դա հիմնավորելով ազգային ինքնիշխանության պաշտպանությամբ։
Սեպտեմբերի 10-ին Politico պարբերականը, հղում անելով եվրոպացի պաշտոնյայի, գրել էր, որ Բրյուսելի վարած քաղաքականության և միգրացիոն հարցերի պատճառով Ֆրանսիայում աճել է Եվրամիության նկատմամբ թշնամական վերաբերմունքը։