Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 23:12 26-09-2025

Երևանը և Նիսն ընդլայնում են համագործակցությունը

Երևանը գործընկեր քաղաք Նիսի հետ ընդլայնում է գործակցության ծրագրերը:

Այս անգամ փորձի փոխանակման ու համատեղ արդյունավետ լուծումների կիրառման ոլորտը բնապահպանությունն էր:

Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները՝ Ֆրանսիայի Նիս քաղաքի իրենց գործընկերների հետ ունեցել են երկկողմ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են կանաչապատման ոլորտի օրակարգային հարցերը: