Մամուլ 3 տարի առաջ - 08:24 09-12-2022

Նոր փոփոխությամբ ՊՊԾ պետն ԱԱԾ տնօրենին եւ Ոստիկանապետին հավասար աշխատավարձ կստանա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այսօր կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին եւ դուրս կբերվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից: Այս պարագայում վարչապետին նոր լիազորություն է տրվելու, եւ ՊՊԾ պետ առաջադրելու իրավասություն հենց Նիկոլ Փաշինյանն է ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխության արդյունքում կբարձրանա նաեւ ՊՊԾ պետի եւ նրա տեղակալների աշխատավարձը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իր թիկնազորի եւ ղեկավարի աշխատավարձը բարձրացնում է: Բանն այն է, որ այժմ, երբ Պետական պահպանության ծառայությունը հանդիսանում է ԱԱԾ-ի մաս, պետը ստանում է Ազգային ժողովի պատգամավորին, մարզպետին, դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողին, քրեակատարողական ծառայության պետին հավասար աշխատավարձ (661 հազար 400 դրամ՝ հարկերը ներառյալ):

Նոր փոփոխություններով Պետական պահպանության ծառայության ղեկավարը ստանալու է ԱԱԾ տնօրենին, Ոստիկանության պետին, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահին հավասար աշխատավարձ (793 հազար 680 դրամ՝ ներառյալ հարկերը). նրա աշխատավարձն ավելանալու է 132 հազար դրամով: ՊՊԾ պետի տեղակալն էլ կստանա այնքան գումար, որքան ստանում են Ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրենի տեղակալները (562 հազար 190 դրամ՝ ներառյալ հարկերը):

Այս փոփոխություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իր լիազորություններն է ավելացնում եւս մեկով, այլ իր պահպանությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար բարձրացնում է թիկնապահների աշխատավարձը»:

Ամբողջական հդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է