Ներքին 7 ամիս առաջ - 18:00 19-12-2025

Խտրականությո՞ւն, թե՞ ուշացում․ ավտոբուսի վարորդները 13-րդ աշխատավարձ կստանա՞ն

Oragir.News-ը մի խումբ վարորդներից ահազանգեր է ստանում, որ Երևանն քաղաքապետարանը նախօրեին իր բոլոր աշխատակիցներին 13-րդ աշխատավարձ է տրամադրել, բացառությամբ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների։

Վարորդների փոխանցմամբ՝ իրենք չեն հասկանում, թե քաղաքապետարանում ինչ չափանիշներով է որոշվել, թե որ աշխատակիցները պետք է 13-րդ աշխատավարձ ստանան, իսկ իրենք նման խտրական վերաբերմունքի արժանան և զրկվեն պարգևավճարից։

«Բոլորն աշխատում են քաղաքապետարանի համակարգում, բայց ստացվում է, որ մեզ տարբեր կերպ են գնահատել»,- Oragir.News-ի հետ զրույցում դժգոհեց վարորդներից մեկը՝ խնդրելով այս հարցը բարձրաձայնել։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանից հաստատեցին, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները դեռևս 13-րդ աշխատավարձ չեն ստացել, սակայն մեզ վստահեցրին, որ վարորդները ևս առաջիկայում ևս կստանան իրենց պարգևավճարները։

Նշենք, որ 13-րդ աշխատավարձը տարեվերջյան պարգևավճար է, որը սովորաբար Ամանորին ընդառաջ տրվում է պետական հաստատությունների աշխատակիցներին։ Այն, որպես կանոն, հավասար է մեկ ամսվա աշխատավարձին, որի նպատակն է խրախուսել աշխատակիցներին՝ տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը