Մամուլ 3 տարի առաջ - 08:05 03-12-2022

Ընդդիմությունն առաջարկում է զոհվածների ընտանիքներին նոր արտոնություններ տրամադրել. Հրապարակ


«Հրապարակ» թերթը գրում է.

««Հայաստան» խմբակցությունն առաջարկում է «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ անել՝ նոր երաշխիքներ սահմանել, այդ թվում՝ հիպոթեքային վարկի մարում, առողջապահական, կրթական, կոմունալ եւ այլ ծախսերի փոխհատուցում։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է․ «Գործող օրենսդրությամբ սահմանված են որոշակի երաշխիքներ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար:

Մասնավորապես, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով, զոհված զինծառայողների ընտանիքները ստանում են դրամական հատուցում, մի մասը՝ 10 մլն դրամ՝ միանվագ, իսկ մնացած մասը՝ ամսական հավասար վճարներով, 20 տարվա ընթացքում:

Համապատասխան երաշխիքներ եւ արտոնություններ են սահմանված նաեւ մի շարք այլ օրենքներով»։ Սակայն, ըստ ընդդիմադիր դաշինքի, վերոնշյալ արտոնություններն ու երաշխիքները չեն կրում ինստիտուցիոնալ բնույթ, արդյունքում շատերն ստիպված են լինում «բախել տարատեսակ դռներ», իսկ երբեմն էլ դրանք մնում են թղթի վրա։ Նախագիծը խորհրդարանում կներկայացնի 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար