Ավելին 3 տարի առաջ - 20:10 02-12-2022

Բրյուս Լիի կենսագրական ֆիլմը՝ օսկարակիր ռեժիսոր Էնգ Լինի որդու մարմնավորմամբ

«Թեք լեռ» և «Պիի կյանքը» ֆիլմերի կինոակադեմիայի մրցանակակիր Էնգ Լին պատրաստվում է նկարահանել առաջիկա ֆիլմը չին-ամերիկյան մարտարվեստի խորհրդանիշ համարվող Բրյուս Լիի մասին: Էնգ Լիի որդին՝ Մեյսոն Լին, կմարմնավորի Բրյուս Լիին «Sony 3000 Pictures» ֆիլմում։

«Ընդունված լինելով որպես ոչ ամբողջությամբ ամերիկացի, ոչ էլ չինացի՝ Բրյուս Լին կամուրջ էր Արևելքի և Արևմուտքի միջև, ով աշխարհին ներկայացրեց չինական Քունգ Ֆուն, լինելով մարտարվեստի գիտնական և խորհրդանշական կատարող արտիստ՝ նա հեղափոխություն արեց մարտարվեստում»,- ասված է Էնգ Լիի հայտարարության մեջ։

«Ես ինձ պարտավորված եմ զգում պատմել այս փայլուն, եզակի մարդու պատմությունը, ով ուներ հսկայական ուժ, և անխոնջ, քրտնաջան աշխատանքի շնորհիվ իրականություն դարձրեց անհնարին երազանքները»:

Դեռևս անանուն ֆիլմի պրոդյուսերներն են Էնգ Լին, Լոուրենս Գրեյը, Բեն Էվերարդը, Բրայան Բելը և Բրյուս Լիի դուստրը՝ Շենոն Լին։

Էնգ Լին առաջին ոչ սպիտակամորթ մարդն է, ով արժանացել է «Օսկար»-ի լավագույն ռեժիսորի համար, նկարահանել է 2000 թվականին մարտարվեստի «Խոնարհվող վագր, թաքնված վիշապ» ֆիլմը, որն ամենաշատ եկամուտ ունեցող օտարալեզու ֆիլմն է ԱՄՆ-ի պատմության մեջ: Նրա ֆիլմերը առաջադրվել են Օսկարի 38 մրցանակների։ Նրա մյուս ֆիլմերն են «Հարսանեկան խնջույքը» (1993), «Զգայություն և զգացմունք» (1995) և «Հալք» (2003):

32-ամյա Մեյսոն Լին հայտնի է Թեդիի դերով «The Hangover Part II» ֆիլմում։ Էնգը և Մեյսոն Լին ոչ մի կապ չունեն Բրյուս Լիի հետ:



Հայտնի դերասան, ռեժիսոր և մարտարվեստի մասնագետ Բրյուս Լին առավել հայտնի է «Կատաղության բռունցք», «Վիշապի ճանապարհը» ֆիլմերից։ Հետագայում Բրյուս Լին դժվարացել է աշխատանք գտնել Հոլիվուդում և վերադարձել է Հոնկոնգ՝ կինոկարիերա սկսելու համար: Հոնկոնգում դրամարկղային ռեկորդներ գրանցած ֆիլմերում նկարահանվելուց հետո նա պատրաստում էր Հոլիվուդի և Հոնկոնգի առաջին համատեղ արտադրությանը՝ «Enter the Dragon»-ին:

Նա մահացել է 1973 թվականին՝ ֆիլմի պրեմիերայի նշանակվելուց մեկ ամիս առաջ։

«Բրյուս Լին» երկարամյա նախագիծ է Էնգի համար և խորապես զգացմունքային պատմություն, որը ներկայացնում է մեր ժամանակների իրական կյանքի գլխավոր հերոսներից մեկի հաղթանակներն ու բախումները», - ասվում է «3000 Pictures»-ի նախագահ Էլիզաբեթ Գաբլերի հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու