Մամուլ 3 տարի առաջ - 08:40 22-09-2023

Հարուստ կենսագրական տվյալներ ունեցող փոխնախարարը բնակարաններ է գնել․ Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի մայիսի 7-ին։

Հարուստ կենսագրական ունեցող Սահակյանը 2018 և 2020 թվականներին գնել է բնակարան Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։

Հազար խոշոր հարկատուների մեջ նախկինում մտնում էր նաև ՏՏ ոլորտը, սակայն, 2022 թվականին ընդունված օրենքի համաձայն, ՏՏ հավաստագիր ունեցող կազմակերպությունները ստացան հարկային արտոնություններ՝
0% շահութահարկի դրույքաչափ (ընդհանուր հարկային ռեժիմի զուտ եկամտի 20% -ի փոխարեն) և 10% աշխատողների եկամտային հարկի դրույքաչափ (ընդհանուր հարկային ռեժիմի 23% -ի փոխարեն):

Սա այն ոլորտն է, որը կարող էր ստեղծել կայուն եկամուտ և ահռելի գումարներ ավելացնել պետբյուջե։

Այս արտոնյալ նախարարության փոխնախարարը հայտարարագրել է նաև մեքենա՝ 2010 թվականի արտադրության, Mercedes Benz մակնիշի։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 791 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 3 մլն դրամ և 2 500 դոլար։

Նրա՝ 2022 թվականի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 625 հազար դրամ, որից 14 մլն 588 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲՏԱ նախարարությունից, 1 մլն 321 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ռուս-հայկական համալսարանից, իսկ 2 մլն 716 հազար դրամը փոխնախարարը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից բնակարանի հիփոթեքը մարելու համար եկամտահարկի վերադարձի սկզբունքով։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 423 հազար դրամ, որից 21 մլն 397 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Փոխնախարար Սահակյանը վարկերի մարմանն ուղղել է 8 մլն 834 հազար դրամ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ