Արտաքին 4 տարի առաջ - 16:03 17-10-2022

Վրաստանի նախագահը չի բացառել Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմի վերանայումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի բացառել Ռուսաստանի Դաշնության հետ առանց վիզայի ռեժիմի վերանայումը՝ երկիր ռուսների զանգվածային ներհոսքի ֆոնին։ Վրացական «Новости Грузия» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այս մասին ասել է Քիշնևում՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Հնարավոր է, որ մենք ստիպված լինենք վերանայել վիզային ռեժիմը, որն այսօրվա պայմաններում բավականին ազատական ​​է, և որը կարող է պակաս ընդունելի լինել այս ագրեսիայի պայմաններում։ Այս ամենը պետք է որոշի կառավարությունը՝ հասարակության հետ միասին»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։

Նա հավելել է, որ ռուսների հոսքը երկիր վերջին շրջանում Թբիլիսիի համար մարտահրավեր է դարձել։ Միևնույն ժամանակ Վրաստանի նախագահը ստեղծված իրավիճակը «սպառնալիք» չի համարել՝ նշելով, որ հաճախ Ռուսաստանից իրենց հայրենիք են վերադառնում նաև Վրաստանի բնակիչները։

«Գլխավորն այն է, որ հասարակությունը վստահ լինի, որ բոլոր վերահսկողական մեխանիզմները ներգրավված են, վտանգ չկա։ Դրա համար, կարծում եմ, մեզ անհրաժեշտ է ավելի շատ հաղորդակցություն, ավելի շատ տեղեկատվություն մեր հասարակությանը, որպեսզի բոլոր առումներով բոլոր հնարավոր սպառնալիքներն ու բոլոր հնարավոր հարցերն իրականում դիտարկվեն պետության կողմից և ձեռնարկվեն բոլոր միջոցները»,- ընդգծել է Վրաստանի նախագահը։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները կարող են Վրաստան այցելել առանց վիզայի և երկրում մնալ մինչև մեկ տարի։

Փետրվարին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, Վրաստանը դարձել է ռուսների կողմից ամենից նախընտրելի ուղղություններից մեկը: Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում հայտարարված մասնակի մոբիլիզացիան հանգեցրեց ռուսների ավելի մեծ ներհոսքի, ինչի արդյունքում սեպտեմբերի վերջին Ռուսաստանից երկիր մուտք գործած անձանց թիվը գրեթե կրկնապատկվել է։

Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ նպատակահարմար չեն գտնում ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանել, մինչդեռ ընդդիմության մի մասը կարծում է, որ այս իրավիճակը վտանգ է ներկայացնում երկրի համար և պահանջում՝ վիզային ռեժիմ կիրառել։



Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա