Արտաքին 1 տարի առաջ - 19:53 06-12-2024

ԵՄ-ն կարող է չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը

Նիդեռլանդների իշխանությունները Եվրամիության ղեկավարությանը կառաջարկեն չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը՝ երկրի իշխանությունների կողմից եվրաինտեգրման մերժման դեմ ցուցարարներին ցրելու պատճառով, հայտարարել է երկրի արտգործնախարար Կասպար Վելդկամպը։ Փոխանցում է News.am-ը։

«Վրաստանում ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունները, ինչպես նաև քաղաքական գործիչների ձերբակալությունները անընդունելի են։ Ահա թե ինչու Նիդերլանդները կոչ կանի ԵՄ-ին կասեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը»,- գրել է Վելդկամպը X սոցիալական ցանցում: Նա նաև ողջունել է անձնական պատժամիջոցները, որոնք Լիտվան, Լատվիան և Էստոնիան սահմանել են «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:

Նախօրեին՝ դեկտեմբերի 5-ին, Վրաստանի ղեկավարության դեմ պատժամիջոցներ էր սահմանել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով, սահմանափակումներն ազդել են Վրաստանի իշխանությունների այն հատվածի վրա, որը երկիրը «հանձնում է» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Զելենսկին ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Կիևի մյուս գործընկերներին կոչ է արել «սկզբունքորեն գործել» և նաև սահմանափակումներ մտցնել Վրաստանի իշխանությունների դեմ։ «Այս տարածաշրջանում անհնար է որևէ մեկին կորցնել՝ ո՛չ Վրաստանին, ո՛չ Մոլդովային, ո՛չ Ուկրաինային։ «Մենք պետք է միասին պաշտպանվենք Մոսկվայից»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ հայտարարել էր Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ պատրաստակամության մասին։ «Նրանք, ովքեր խաթարում են Վրաստանի ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները, ներառյալ նրանք, ովքեր ճնշում են Վրաստանի քաղաքացիների խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքները, պատասխանատվության կենթարկվեն», - խոստացել է Բլինքենը:

Նա իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը կոչ է արել դադարեցնել բռնաճնշումները, կալանավորումներն ու բռնությունները քաղաքացիների նկատմամբ, ազատ արձակել բոլոր նրանց, որոնք բերման են ենթարկվել հանրահավաքների ժամանակ։

Վրաստանում բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերի վերջին՝ խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարեց, որ իշխանությունները կհետաձգեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականի վերջը, իսկ Թբիլիսին հրաժարվում է եվրոպական ֆինանսական օգնությունից։

Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել ոստիկանների հետ, որոնք կոշտ միջոցներ են կիրառել։ Դեկտեմբերի 4-ին ուժայինները խուզարկություններ են իրականացրել ընդդիմադիր «Ազգային շարժում», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա» և «Ախալի» կուսակցությունների գրասենյակներում։

Բողոքի ցույցերի ֆոնին արտերկրում Վրաստանի հինգ դեսպան հրաժարական են տվել։ Ավելի քան 135 դիվանագետներ ստորագրել են եվրաինտեգրման շուրջ բանակցությունները հետաձգելու իշխանությունների որոշումը դատապարտող հայտարարություն։

Քննադատություններ են հնչել նաև Ազգային բանկի, կրթության նախարարության, Թբիլիսիի քաղաքապետարանի և Սահմանադրական դատարանի աշխատակիցներից։ Երկրի որոշ համալսարաններ և դպրոցներ ի նշան բողոքի դասադուլ են հայտարարել և դադարեցրել դասերը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից