Արտաքին 3 տարի առաջ - 17:27 14-10-2022

Ալիևը պատասխանել է Մակրոնի հայտարարություններին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն այլևս հնարավորություն չի տեսնում, որ Ֆրանսիան նման վերաբերմունքով որևէ դեր խաղա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը, Ալիևն այս մասին ասել է՝ ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Ալիևը ընդգծել է, որ չնայած այն բանին, որ իր երկիրը համաձայնել է նաև Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ քառակողմ հանդիպում անցկացնել, այնուամենայնիվ Փարիզը որևէ կապ չունի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, միջնորդական առաքելության մանդատ ուներ, սակայն քանի որ «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, Մինսկի խմբի ծառայությունների կարիքն այլևս չկա»։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ ադրբեջանական կողմը «բարի կամք է դրսևորել՝ թույլ տալով Ֆրանսիայի նախագահին մասնակցել այդ հանդիպմանը»։ Նա հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ արդեն մի քանի եռակողմ հանդիպում է կայացել, և Բաքուն միշտ աջակցել է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված ԵԽ միջնորդությունը։

Ալիևը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունները «վիրավորական, անընդունելի, սուտ ու սադրիչ» է որակել։ «Այդ հայտարարություններով նա Ադրբեջանին մեղադրեց սարսափելի պատերազմի մեջ, դրանով փաստերը շահարկելով, փորձեց մոլորեցնել ֆրանսիական և համաշխարհային հանրությանը։ Ադրբեջանը պատերազմ է մղել իր միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Ղարաբաղը ողջ աշխարհի կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս։ Մենք օգտագործեցինք ինքնապաշտպանության իրավունքը և ուժով վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Անդրադառնալով այն հայտարարությանը՝ թե Ֆրանսիան երբեք Հայաստանին միայնակ չի թողի, Ալիևը դա համարել է երկկողմ հարաբերությունների խնդիր։ Նա միևնույն ժամանակ մեկնաբանել է Մակրոնի այն հայտարարությունը, որի համաձայն «Ռուսաստանը խաղղացել է ադրբեջանական խաղը»։

«Որքանո՞վ է քաղաքականապես կոռեկտ, որ մեծ երկրի նախագահը կիրառի փողոցային լեքսիկոնը, թող որոշի ֆրանսիական հանրությունը։ Մենք, մեր հերթին, կտրականապես դատապարտում, մերժում ենք նման հայտարարությունները և Ֆրանսիայի կառավարության նման վերաբերմունքով այլևս ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում ֆրանսիական միջնորդության հնարավորություն չենք տեսնում»,- ասել է նախագահը։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
08:28 Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում. Ժողովուրդ
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
09:51 Պայթյուն, հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ 3 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն