Ներքին 2 տարի առաջ - 13:40 07-02-2024

Քննչական կոմիտեն պատասխանել է, որ չի կարողանում պատասխանել

Oragir.News-ը մի քանի անգամ անդրադարձել է անցած տարվա սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում գտնվող վառելիքի պահեստի պայթյունին, դրա առնչությամբ Արցախում հարուցված քրեական գործին, որը հետագայում փոխանցվեց Հայաստանի քննչական կոմիտեին։

Oragir.News-ը հունվարի 22-ին գրություն էր ուղարկել Քննչական կոմիտե՝ խնդրելով պատասխանել, թե քրեական գործը համապարփակ քննելու համար կատարվե՞լ են համապատասխան հարցումներ արբանյակային նկարահանումների կամ դիտարկումների տեխնիկական հնարավորություններ ունեցող պետություններին ու կազմակերպություններին՝ դեպքի վայրից ստացված նյութերը Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու նպատակով։

Քննչական կոմիտեն օրենսդրությամբ սահմանված ժամկետում չէր պատասխանել Oragir.News-ի հարցմանը՝ խախտելով, մասնավորապես, Տեղեկատվության ազատության մասին օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները, համաձայն որի՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է, եթե հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում։ Մեր հարցմամբ խնդրվող տեղեկությունը հրապարակված չէ, ուստի գրության հասցեատերը պետք է ըստ էության պատասխան ուղարկեր, ինչը չի արվել։

Եվ, ահա, այսօր միայն ստացանք հունվարի 29-ի ամսաթվով Քննչական կոմիտեի պատասխան գրությունը, որի համաձայն՝ մեր կողմից ներկայացված հարցադրումների կապակցությամբ հնարավոր չէ տրամադրել տեղեկատվություն, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նյութեր։

Թե ինչու է կոմիտեն այդքան երկար մտածել՝ պատասխանելու համար, որ չի կարողանում պատասխանել՝ անհայտ է։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում